Մարության․ Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը

Մարության․ Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը

PanARMENIAN.Net - Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար պատվիրած 211 ավտոբուսները: Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երևանի համար պատրաստվող ավտոբուսներն են»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից մինչև ուղեսրահի դետալները, արվում է հայկական կողմի պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:

«Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում»,-ասվում է գրառման մեջ;

Երևանում երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս և միայն 100 դրամանոցներով՝ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---