Փաշինյան․ Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան կտա Շուշիի համար

Փաշինյան․ Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան կտա Շուշիի համար

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Աբովյանում աջակիցների հետ հանդիպմանը անդրադառնալով ԶՈւ ԳՇ նախկին պետի հայտարարությանը ասել է, որ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու։

«Նա պետք է բացատրի, թե Շուշիին օգնության գնացող խումբը ինչու է 2 օր ուշացումով տեղ հասել»,–ասել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ այդ դեպքում, հարց է առաջանում, թե ինչու է նրան նշանակել այդ պաշտոնում։

«Հո չէի կարող գնալ օտար երկրից գեներալ բերել, մեր գեներալների միջից պիտի ընտրեի»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրեն ասել են, որ 2 անձ կա, որոնք պատրաստ են ստանձնել այդ պաշտոնը և նրանցից է ընտրել։

Փաշինյանը հավելել է, որ 2-ն էլ փորձառու զինվորականներ են եղել։

«Ընդ որում, ես ԳՇ պետ նշանակելուց առաջ՝ 2018-ին էլ, 2020-ին էլ, խորհրդակցել եմ ոլորտի մարդկանց հետ, ասել են՝ երկու մարդ կա, որ էս պահի դրությամբ պատրաստ է լինել ԳՇ պետ։ Ես էդ երկու մարդկնաց եմ նշանակել, օդից չեմ վերցրել»,-ասաց նա՝ նշելով՝ երկուսն էլ բարձրաստիճան, փորձառու զինվորականներ են եղել։

«10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է․․․ ու ես նման մարդուն գեներալ– լեյտենանտի, գեներալ– գնդապետի կոչում եմ տվել»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս պարտությունը մինչև վերջին դետալը պետք է բացել։

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Արտաշատում ունեցած ելույթին, հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ղազախի գյուղերի հարցի քննարկման ժամանակ ասել է, որ այդ հարցը Ղարաբաղի հետ կապ չունի և առաջարկել է հանել այդ կետը բանակցությունների միջոցով։

Հունիսի 4-ին Փաշինյանն Արտաշատում հայտարարել է, որ նոյեմբերն քննարկվել է նաև Ղազախի շրջանի գյուղերի թեման։ «Մեր ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասում էր, որ ստորագրեմ էդ թուղթն էդ վիճակում։ Ես էլ ասել եմ` ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի։ Մարդիկ ներկա են եղել, մի հոգի չէ, 4-5 հոգի չէ»,–ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---