Օհանյան․ Զրահաբաճկոն արտադրող հայ-լեհական համատեղ ընկերություն ունեինք՝ ինչո՞ւ փակվեց

Օհանյան․ Զրահաբաճկոն արտադրող հայ-լեհական համատեղ ընկերություն ունեինք՝ ինչո՞ւ փակվեց

PanARMENIAN.Net - ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը պատերազմից հետո է միայն իմացել, որ բանակում զրահաբաճկոնի և սաղավարտի խնդիր կա, ասել է, որ այդ դեպքում Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար կոչվելու իրավունք չունի, եթե չի տիրապետել բանակի իրադրությանը։

«Երբ ես ՊՆ նախարար էի, մենք հայ-լեհական համատեղ ընկերություն էինք ստեղծել, որը բազմաթիվ ռազմական միջոցներ է արտադրել՝ այդ թվում զրահաբաճկոն, սաղավարտ: Ինձանից հետո այդ կազմակերպությունը փակվել է, հիմա իրենց հարցրեք՝ ինչու՞ է փակել»,-ասել նա, գրում է «Փաստինֆո»։

«Պետք է բանակի ղեկավարությունը պարզաբանում տա՝ ինչո՞ւ զրահաբաճկոն, սաղավարտ չի եղել, որովհետև մենք ապառազինության, ռազմական տեխնիկայի պետական ծրագրում, որը ես էի մշակել եղել են մեծ քանակությամբ գնումներ, այդ թվում՝մեծ թվով զրահաբաճկոններ և սաղավարտներ»,-ասել է Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարի դիտարկմամբ՝ պատերազմի ամբողջ ընթացքում իշխանությունը տարբեր ճակատներում ռազմական իրադրությանը չի տիրապետել, ոչ ճիշտ եզրակացություններ են արել ռազմաքաղաքական իրավիճակից։

«Սա նշանակում է, որ ինքը ոչ միայն զրահաբաճկոնի և սաղավարտի մասին տեղեկություն չի ունեցել, այլ՝ մնացած խնդիրների մասին էլ տեղյակ չի եղել, համոզված եմ, որ հրամանատարական կազմը իրեն համապատասխան զեկույցներ է տվել, իսկ ինքը հիմա փորձում է մանիպուլացնել և հանրությանը շեղել»,-ասել է նա։

Նա հավելել է, որ մենք չենք ունեցել գերագույն հրամանատար, որը մինչև մանրուքները չխորանա բանակի խնդիրների մեջ:

«Մի կողմից ասում է՝ կասկածու՞մ եք, որ ես գերագույն հրամանատար եմ, մյուս կողմից ասում է՝ ես պարզապես մոդերացիա եմ արել։ Այդպիսի հասկացողություն չկա, գերագույն հրամանատարը պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել իրադրությունը »,-ասել է Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ պատերազմից հետո իշխանությունը շարունակում է չտիրապետել իրավիճակին, ինչի հետևանքով էլ հակառակորդն օրեցօր մխրճվում է մեր սուվերեն տարածք.

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեղադրել են զինվորականներին, որ իրենց չեն զեկուցել սաղավարտի և զրահաբաճկոնի պակասի մասին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---