Ըստ Gallup-ի՝ Փաշինյանի վարկանիշն ընդամենը 1․8%-ով է գերազանցում Քոչարյանին 5 հունիսի 2021 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Gallup-ի նոր հարցման արդյունքների համաձայն` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 1․8 տոկոսային կետով է գերազանցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ Ըստ հարցման՝ եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանային այս կիրակի, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 22․4 տոկոսը, իսկ «Հայաստան» դաշինքի՝ 20․6 տոկոսը։ Նրանց հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել 4․2 տոկոսը։ Հաջորդը «Պատիվ ունեմ» դաշինքն է, որի օգտին կքվեարկեր 3․9 տոկոսը։ «Լուսավոր Հայաստանի» օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 2․9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 2․1 տոկոսը, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի՝ 1․7 տոկոսը, Ազգային-Դեմոկրատական բևեռ»/Սասանա ծռերի»՝ 1․5 տոկոսը, ՀԱԿ-ի՝ 0․6 տոկոսը։ Հարցումն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 4-ը հեռախոսային հարցումների եղանակով։ Մասնակցել է 1101 մարդ ՀՀ ամբողջ տարածքից։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |