Կարմիր խաչից այցելել են Գեղարքունիքում գերեվարված 6 զինծառայողին

Կարմիր խաչից այցելել են Գեղարքունիքում գերեվարված 6 զինծառայողին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն տեսակցել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին, ծանոթացել պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն ընձեռել կապ հաստատելու ընտանիքների հետ»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես հաստատված գերեվարված մյուս անձանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են մայիսի վերջին։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել էին ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---