7 հունիսի 2021 - 12:53 AMT
Փաշինյան․ Ոմանք ասում են, թե հունիսի 20-ին «կրելու են», մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու 20-ից հետո

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարաքարում քարոզարշավի ժամանակ ասել է, որ քաղաքական որոշ ուժեր քարոզարշավը տանում են հետևյալ տրամաբանությամբ, ասում են՝ «այ, հեսա իշխանությունը վերցնելու ենք», մենք ասում ենք՝ ժողովուրդը կորոշի։

«Ոմանք ասում են, թե հունիսի 20-ին «կրելու են», մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու հունիսի 20-ից հետո»,-ասել է Փաշինյանը։

«Մենք լավ իշխանություն ենք, վատ իշխանություն ենք, այնպիսի իշխանություն ենք, ինչպիսի իշխանություն է մեր ժողովուրդը, որովհետև մենք մեր ժողովրդից ենք դուրս եկել և մենք մեր ժողովրդի առաջ եղել ենք և կանք, կմնանք ազնիվ »,- հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև ներկայացրել է 2021-ին Փարաքարում կատարվելիք աշխատանքները՝, օրինակ, Գասպարյան փողոցի մի հատվածի ասֆալտապատման աշխատանքները, Վազգեն Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում, կմեկնարկի Փարաքարի միջնակարգ դպրոցի կաուցումը և այլն։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։