Իսպանիան բացում է սահմանները Covid-19-ի դեմ պատվաստվածների համար

Իսպանիան բացում է սահմանները Covid-19-ի դեմ պատվաստվածների համար

PanARMENIAN.Net - Իսպանիան հունիսի 7-ից բացում է սահմանները Covid-19-ի դեմ ամբողջական պատվաստում ստացած զբոսաշրջիկների համար։

Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանություն ստացած Pfizer, Moderna, AstraZeneca և Janssen պատվաստանյութերի հետ մեկտեղ, Իսպանիա կարող են այցելել նաև չինական Sinopharm և Sinovac-Coronavac պատվաստանյութերով պատվաստված անձինք։

Ըստ Իսպանիայի առողջապահության և ներքին գործերի նախարարությունների պատրաստած փաստաթղթի, զբոսաշրջիկը, որը ցանկանում է Իսպանիա այցելել, պետք է նախապես հավաստագիր ներկայացնի, որ այցից առնվազն 14 օր առաջ կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում է ստացել, գրում է Interfax.ru-ն իսպանական RTVE հեռուստառադիոընկերության վրա հղումով։

Դրա համար հարկավոր է հատուկ հարցաշար լրացնել համացանցում՝ հատուկ հավելվածի միջոցով, որը QR կոդ կտրամադրի։ Կոդը զբոսաշրջիկը պետք է ներկայացնի ինչպես Իսպանիա մեկնելուց առաջ, այնպես էլ՝ անձնագրային ստուգում անցնելիս։

Սակայն, Իսպանիա չեն կարող այցելել զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Հնդկաստանից և ՀԱՀ-ից՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---