Քոչարյան․ Հյուսիս-հարավի շինարարությունը պետք է արագ Սյունիք տեղափոխել

Քոչարյան․ Հյուսիս-հարավի շինարարությունը պետք է արագ Սյունիք տեղափոխել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի շրջանում Մեղրիի բնակիչների հետ հանդիպմանը անդրադառնալով կոմունիակցիաների բացման հարցին, հայտարարել է, որ Հյուսիս-հարավի շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխել։

«Ափսոս, որ Հյուսիս-հարավի շինարարությունը կենտրոնից է սկսվել։ Կարծում եմ, որ Սյունիքից պետք էր սկսել։ Փորձելու ենք Հյուսիս-հարավի ծրագրի մի հատվածը բերել դեպի հարավ` դեպի Մեղրի ու Սյունիք»,–ասել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ դա կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։

Ագարակում խոսելով ապաշրջափակման մասին՝ Քոչարյանը հիշեցրել է, որ կոմունիկացիաները Հայաստանը չի փակել, Ադրբեջանն ու Թուրքիան են փակել անմիջապես Ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո, 1988-ից։ Նա հավելել է, որ ճանապարհներն, իհարկե, պետք է բաց լինեն, սակայն միջանցք բառի կիրառումն անընդունելի է համարում, քանի որ գիտի, թե Ադրբեջանը ինչ է հասկանում դրա տակ՝ ՀՀ ինքիշխանության որոշակի սահմանափակում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---