Երեւանում մեկնարկել է «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդես-վաճառքը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Երեւանում` «Դինամո» մարզահամալիրում բացվել է «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատն ու Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն են:



«Սա արդեն 3-րդ ցուցահանդեսն է, որը տեղի է ունենում Հայաստանում, եւ մենք պայմանավորվածություն ունենք այն անցկացնելու տարին երկու անգամ` գարնանն ու ամռանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԱՊ նախաձեռնություններին աջակցելու բաժնի պետ Մասիս Սարգսյանը: Նրա խոսքով, նման ցուցահանդես-ավաճառքները օժանդակում են Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների բարելավմանը: Հերթական ցուցահանդեսի կազմակերպումը, Սարգսյանի կարծիքով, հանդիսանում է դրա օրինակը: «Որքան շատ են մասնակիցները, այնքան շատ է ապրանքը»,- ասել է նա:



Ինչպես հաղորդել է Մասիս Սարգսյանը, ցուցահանդեսին ներկայացվելու են հնդկական արտադրության զանազան ապրանքներ, մասնավորապես` փայտե աշխատանքներ, հնդկական զարդեր, գորգեր, հագուստ, կաշվե եւ տեքստիլ ապրանք, ինչպես նաեւ սննդամթերք: Սարգսյանն ավելացրել է, որ անցյալ ցուցահանդեսների արդյունքներով պայմանագրեր են կնքվել փայտից ձեռքի աշխատանքների, բիժուտերիայի, ինչպես նաեւ կիսաթանկարժեք եւ արհեստական քարերից գործերի մատակարարման վերաբերյալ:



Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 22-ը:



Հայաստանի Հանրապետության Առեւտրա-արդյունաբերական պալատի հիմնական ուղղություններիկց մեկը ցուցահանդեսային գործունեությունն է: ՀՀ ԱԱՊ ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքն իրականացնում է ՀՀ ԱԱՊ «ԷՔՍՊՈԿԵՆՏՐՈՆ» ԲԲԸ, որը համագործակցում է շատ երկրների` ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող զանազան կառույցների հետ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---