Արմավիրում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել

Արմավիրում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ 3 քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնել են ոստիկանությունից, գրում է Sputnik Արմենիան։

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքացիներ գոչում են. «Նիկոլ, դավաճան»։

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքի տեղեկություններով` գործարար, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները «Նիկոլ, դավաճան» գոռացող քաղաքացուն ծեծի են ենթարկել։

Ձերբակալված քաղաքացիներից մեկը մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու համար։ Նա առաջին մեղադրյալն է այս հոդվածով։

Եվս երկու մարդ ձերբակալվել են վարչական հոդվածներով ՝ իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---