«5165» շարժման նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձքից

«5165» շարժման նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձքից

PanARMENIAN.Net - «5165» շարժման նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունի արքաների դամբարանը:

Այսպիսով, «5165» շարժման նախընտրական խորհուրդը պատմական արմատների խորացումն է, երբեմնի հզոր հայկական պետականության ու փառքի, արժանապատվության վերականգնումը, ազգային պետության վերաիմաստավորումն ու հայկական արժեքների պահպանությունը:

«5165» շարժման անդամները Աղձքից մեկնել են ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով:

«5165» շարժումն իր գործունեության մեկնարկն ազդարարել է ապրիլի 22-ին։ Այդ մասին հայտարարել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը:

«5165» ազգային շարժումն առաջին համագումարում հայտարարել էր, որ Արարատ լեռան բարձրությունն անվանում ընտրած շարժումն ազգային ու պետականամետ ծրագրերով ու գաղափարներով մարդկանց համար է, որի նպատակն է միասնությամբ կերտել հզոր և կենսունակ Հայաստան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---