«Օկլահոմայի երգիչները» կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Օկլահոմայի Տղամարդկանց եկեղեցական երգչախումբը եւ Բապտիստական սիմֆոնիկ երգչախումբը: Հայ ավետարանական եկեղեցու (Armenian Evangelical Baptist Church Golgotha) հրավերով «Օկլահոմայի երգիչներ» անվան տակ միավորված երգչախումբը Հայաստանում հանդես կգա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով:



«Օկլահոմայի երգիչների» մի քանի ելույթներ են ծրագրված Հայաստանում, որոնցից մեկը կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ: «Օկլահոմայի երգիչների» շրջագայության կազմակերպիչներից մեկի խոսքով, երեք տարին մեկ երգչախումբը միջազգային շրջագայություններ է ունենում: 2009թ., բացի Հայաստանից, երգչախումբը ելույթ կունենա Իսրայելում:



Օկլահոմայի տղամարդկանց երգչախումբը հիմնադրվել է 1960թ.: Տարբեր տարիներին երգչախումբը ելույթ է ունեցել Ռուսաստանում, Էստոնիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ռումինիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Ավստրալիայում` Սիդնեյի Օպերայի թատրոնում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---