Հունիսի 15-ից կվերսկսվի երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ 8 հունիսի 2021 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն ու Հայաստանը վերականգնում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված երկաթուղային հաղորդակցությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան տեղեկացրել է, որ հունիսի 15-ին Երևանից առաջին գնացքը կմեկնի Բաթում։ «Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Թբիլիսիով Երևանից Բաթում կմեկնի։ Դա նշանակում է, որ մեր դաշնակցային, հարևան պետությունից զբոսաշրջիկներ կգան Վրաստան, մեր սևծովյան հանգստավայրեր, մեր մայրաքաղաք և զբոսաշրջային այլ վայրեր»,-ասել է Տուրնավան, գրում է ՏԱՍՍ-ը։ Ուղևորատար գնացքների երթևեկությունը ՀՀ և Վրաստանի միջև դադարեցվել էր 2020-ի մարտին։ Հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանները հարևան պետությունների հետ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |