Պուտինն ու Միշելը քննարկել են ԼՂ հարցը՝ առաջնային համարելով ապաշրջափակումն ու հումանիտար հարցերը 8 հունիսի 2021 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ առաջնային համարելով ապաշրջափակումն ու հումանիտար հարցերը: Հունիսի 7-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում նրանք նաև կարևորել են Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության հետագա իրագործումը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է ընթացիկ վիճակը Լեռնաին Ղարաբաղում՝ հաշվի առնելով նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հետագա հետևողական իրագործումը։ Որպես առաջնային են համարվել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում, բնակչության հումանիտար հարցերի լուծումը։ Շառլ Միշելն առաջկցություն է հայտնել կատարվող աշատանքին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Բրյուսել այցելության ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Միշելին մանրամասներ էր ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը։ Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին: Photo. Ria Novosti Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում Մարտի 29-ից աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի |