Ասրյանի «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստանը» չի մասնակցի ընտրություններին 8 հունիսի 2021 - 12:56 AMT PanARMENIAN.Net - «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը՝ հավելելով, որ դադարեցվում է քարոզարշավը։ Ասրյանը քարոզարշավի դադարեցումը բացատրել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։ Ըստ նրա՝ քանի դեռ ՀՀ որոշ տարածքներ օկուպացված են, ընտրությունները չեն կարող անցնել ՀՀ ամբողջ տարածքում։ Ուստի, Ասրայնը կոչ է արել չեղարկել արտահերթը։ Նա հավելել է, որ պետք է միասնական ուժերով վտարել ադրբեջանցիներին ՀՀ տարածքից, հետո նոր ընտրություններ անցկացնել։ Ասրյանը պարզաբանել է, որ կուսակցությունը գրանցվել էր ընտրություններին մասնակցելու համար այն պայմանով, որ եթե մինչև քարոզարշավի մեկնարկն ադրբեջանցիները հեռացած չլինեն ՀՀ տարածքից, դուրս կգան ընտրապայքարից։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |