Խաչատուրովը՝ պարտության գլխավոր պատճառի մասին․ ՀՀ ԶՈւ-ն այդպես էլ չբերվեց լիարժեք մարտական պատրաստության

Խաչատուրովը՝ պարտության գլխավոր պատճառի մասին․ ՀՀ ԶՈւ-ն այդպես էլ չբերվեց լիարժեք մարտական պատրաստության

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը Գորիսում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմում տարած պարտության գլխավոր պատճառն այն է, որ ՀՀ զինված ուժերն այդպես էլ չբերվեցին լիարժեք մարտական պատրաստության, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Եթե պաշտպանության բանակը բերվեր լիարժեք մարտական պատրաստության, զբաղեցներ բոլոր սահմանները, դիրքերը, բոլոր զորքերը տեղակայվեին, զորանոցներում մարդիկ չէին լինի, այգիներում տեխնիկա չէր լինի, պատերազմի սկիզբը բոլորովին այլ կլիներ», - ասել է Խաչատուրովը:

Ըստ նրա` սխալ էր նաև Լելե Թեփեի ուղղությամբ ձեռնարկած հակահարվածը։ Մեկ այլ բացթողում էր առաջին բանակային կորպուսի գործարկումը ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից։ Նրա կարծիքով` այն պետք է պահվեր որպես պահեստային ուժ։

Խաչատուրովը հերքել է ներկայիս իշխանությունների այն թեզը, թե պատերազմի ելքը պարտությունն էր, որը նախապես կանխորոշված էր։ Նրա խոսքով` վերջին 3 տարում թուլացած բանակը նույնիսկ կարող էր պատերազմում հաղթանակ տանել կամ վատագույն դեպքում կանգնեցնել պատերազմը, բայց ոչ ՀՀ պետական սահմաններին այսքան մոտ։

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում հայտարարել էր, որ 2018-ից երկրի ռազմական բյուջեն ավելացել է 48 տոկոսով: Նրա խոսքով` Հայաստանը միայն 2019-ին ձեռք է բերել վերջին 10 տարվա գնած զենքի 62 տոկոսը։ 2018-ից մինչև 2020 թվականը, իշխանությունները գնել են վերջին 10 տարվա զենքի ընդհանուր ծավալի 75- 80 տոկոսը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---