ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ` հունիսի 8-ին գերեվարված հայ զինծառայողի հարցով

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ` հունիսի 8-ին գերեվարված հայ զինծառայողի հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հունիսի 8-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ