Ծառուկյան․ Որ բոլորս ապահով լինենք, սահմանին պետք է կանգնի հայ և ռուս զինվորը 8 հունիսի 2021 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Գավառում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով անվտանգության խնդիրներին, ասել է՝ որպեսզի բոլորս ապահով լինենք, սահմանին պետք է կանգնի հայ և ռուս զինվորը։ «Այսօր Գեղարքունիքի մարզն անհանգիստ է՝ ադրբեջանցիներն առաջ են գալիս 3-5 կմ: Ամբողջ ժողովուրդը մտահոգ է, լարված: Մենք պետք է ապահովենք մեր ժողովրդի անվտանգությունը, միակ ճանապարհն է՝ սերտացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստանը բազմիցս ցույց է տվել, որ մեր կողքին է»,- ասել է ԲՀԿ ղեկավարը, գրում է «Փաստինֆոն»։ Ծառուկյանը նշել է նաև, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում խնդիրներ կան՝ թե տնտեսական, թե առողջապահության, թե քաղաքական: «Հայաստանում եղել է կորոնավիրուսի համաճարակ, պատերազմ, արտագաղթ, բայց մարդիկ շարունակում են ապրել: Այսօր Հայաստանում համարյա բոլոր ընտանիքներն ունեն վարկեր ու ճար չունեն այդ վարկերը մարելու: Պետությունը պետք է օգնի այդ մարդկանց: Արդյո՞ք այսօրվա իշխանությունը մտածում է մարդկանց մասին։ Եթե այդ մարդիկ կորցնեն իրենց ունեցվածքը, նրանք լցվելու են փողոցները: Այն մարդկանց, որոնք ունեն մինչև 3,000,000 դրամ վարկ, պետք է ներում շնորհվի»,-կարծում է Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարի համոզմամբ՝ պետք է վերաբացվի գյուղատնեսության նախարարությունը, որպեսզի գնահատվի գյուղացու աշխատանքը։ Ըստ նրա՝ գյուղացուն պետք է սերմեր և պարարտանյութ տրամադրել, որպեսզի ոլորտը զարգանա, ըստ այդմ կթուլանա նաև սոցիալական ճգնաժամը։ «Ես իմ խոսքերը գործով եմ ապացուցել: Ես 2020 թվականի հունիսի 20-ին ասել եմ, որ մենք կործանման եզրին ենք, կորցնելու ենք Արցախը, ժողովուրդը գումար չի ունենալու: Այսօր այս պահը եկել է, Արցախից 50,000 մարդ փողոցում է մնացել, տուն չունի, բայց այդ ժամանակ ինձ ոչ ոք չլսեց: Այսքան զոհեր ենք ունեցել, մարդիկ իրենց կյանքը չեն խնայել, հավատացել են հաղթանակի: Մենք բոլորս պարտավոր ենք սփոփել զոհվածների ծնողների վիշտը, քանի որ իրենք այլևս չեն կարող ուրախանալ»,- ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |