Զեկույց․ Ռուս խաղաղապահների մանդատը ԼՂ-ում հստակեցման կարիք ունի

Զեկույց․ Ռուս խաղաղապահների մանդատը ԼՂ-ում հստակեցման կարիք ունի

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետները «Հետպատերազմյան հեռանկարները Լեռնային Ղարաբաղի համար» զեկույցում որպես փխրուն են որակել պատերազմից հետո ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված հրադադարը։

Ըստ նրանց, մշտական լարվածության աղբյուր են հանդիսանում բազում գործոններ, այդ թվում՝ դիրքերի մոտիկությունը միմյանց և բնակելի շրջաններին, ամենօրյա վեճերը հետպատերազմյան դրվածքի մասին (ականազերծման կարգից մինչև գյուղնշանակության հողերի օգտագործում), ինչպես նաև հայկական և ադրբեջանական կողմերի կախվածությունն առանցքային մայրուղիներին հասանելիությունից։

Զեկույցի հեղինակները մի շարք միջոցներ են առաջարկում, որոնք կարող են նպաստել իրավիճակի կայունացմանը, գրում է ՌԲԿ-ն։

ICG-ի առանցքային առաջարկներից մեկը ռուս խաղաղապահների մանդատի հաստատումն է։ Ըստ փորձագետների, խաղաղապահների խնդիրների նկարագրությունը եռակողմ հայտարարության մեջ 3 տող է զբաղեցնում ընդամենը, մինչդեռ, տեղում խաղաղապահները բազում խնդիրների են առնչվում։

Ըստ զեկույցի հեղինակների տվյալների՝ Մոսկվան աշխատում է խաղաղապահների համար ավելի հստակ մանդատ ձևակերպելու վրա, սակայն կողմերն արդեն 2 անգամ մերժել են առաջարկված տարբերկաները։

«Մոսկվան մտադիր չէ հրաժարվել իր ջանքերից, բայց և չի էլ շտապում»,-ասվում է զեկույցում։

Ըստ զեկւոյցի, հստակեցումն անհրաժեշտ է նաև այն պատճառով, որ սրացման դեպքում, ամեն բացասականն ուղղվելու է ռուսական կողմին։

«Բնակիչներն ակնկալում են, որ ռուս խաղաղապահները կպաշտպանեն նրանց, մինչդեռ, երկու կողմերի պաշտոնատար անձինք ավելի շատ հարցեր, քան պատասխաններ ունեն խաղաղապահների գործելու կարգի մասին։ Դրա հետևանքով առաջացած հիասթափությունը կարող է սրել լարվածությունն առաջնագծում»,-ասվում է զեկույցոմ։

Ըստ զեկույցի, պատերազմից հետո ուժերի փխրուն բալանս է ձևավորվել, որը հղի է բռնության նոր բռնկումներով։

Ըստ փորձագետների, Ադրբեջանն ավելի շահեկան դիրքերում է հայտնվել, հայկական կողմի տեսադաշտ ավելի սահմանափակ է։ «Բայց կա 2 շրջան՝ Շուշին և Քելբաջարի շրջանը, որտեղ ադրբեջանցի զինվորականները կտրված են իրենց երկրի տարածքից, ուստի օգտվում են ճանապարհներից, որոնք անցնում են հայկական բնակավայրերի մոտով։ Նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Այդ ամենը լրացուցիչ լարվածություն է ստեղծում։ Պետք է երկու կողմերի միջև շտապ կապի գիծ ստեղծել»,-ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիվանագիտական կարգավորումն այժմ մտել է փակուղի՝ Ադրբեջանը բացառում է ինքնակառավարման իրավունքը՝ առաջարկելով «մշակութային ինքնավարություն», ՀՀ-ն պնդում է ԼՂՀ անկախության վրա։ Նշվում է, որ կողմերից ոչ մեկը երկարաժամկետ պլան չունի ԼՂ համար։

«Այս պայմաններում տարածաշրջանի տուժած բնակչությանը կարող էին օգնել միջազգային կազմակերպություններն ու օտարերկրյա կառավարությունները, եթե ունենային նման հնարավորություն։ Սակայն, 1990-ականներից ի վեր միակ կառույցը, որ աշխատում է տարածաշրջանում, ԿԽՄԿ-ն է։ Սակայն, եթե Երևանը հնարավոր է համարում, որ այդ կառույցների ներկայացուցիչներն ազատ տեղաշարժվեն տարածաշրջանի ամբողջ տարածքով, ապա Բաքուն պնդում է, որ այցերն իրականացվեն միայն իր հսկողության տակ գտնվող տարածքներով»,-ասվում է զեկույցում։

Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, կարելի է ժամանակավոր լուծում գտնել՝ օրինակ, ավելացնելով օգնությունն այն կազմակերպություններին, որոնք արդեն աշխատում են Լեռնային Ղարաբաղում։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---