ՌԴ ԱԳՆ․ Հաշվի են առնվում նաև Թուրքիայի և Իրանի շահերը, հակառակ դեպքում՝ ապաշրջափակումն առավելագուjն էֆեկտ չի ունենա

ՌԴ ԱԳՆ․ Հաշվի են առնվում նաև Թուրքիայի և Իրանի շահերը, հակառակ դեպքում՝ ապաշրջափակումն առավելագուjն էֆեկտ չի ունենա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողվում անդրադառնալով Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակմանը, նշել է, որ այդ հարցի շուրջ բանավեճերում հաշվի են առնվում նաև Թուրքիայի և Իրանի շահերը, քանի որ հակառակ դեպքում ամբողջ այդ ապաշրջափակումն առավելագույն էֆեկտ չի ունենա։

Նախարարը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը ևս կնպաստի նորմալ կյանքի հաստատմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունը կորոշվի առաջին հերթին այն հանգամանքով, թե որքանով այդ ապաշրջափակումն ուղղակիորեն կնպաստի մարդկանց կյանքի բարելավմանը։ Այդ եռակողմ բանավեճերում և Թուրքիայի, և Իրանի շահերը միանշանակ հաշվի են առնվում, հակառակ դեպքում ապաշրջափակումն առավելագույն էֆեկտը չի ունենա»,-ասել է նա։

Լավրովը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը շատ օգտակար և կայունացնող գործոն է։

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ կողմից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---