Երեւանի քաղաքապետի ընտրությունները երիտասարդ սերնդին թույլ կտան գործնականում կիրառել իր գիտելիքները14 մարտի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Ըստ երեւույթին, այժմ ե'ւ իշխանությունները, ե'ւ ընդդիմությունը նոր, լավ պատրաստված երիտասարդ կադրերի կարիք ունեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ազգային դեմոկրատների ալյանս» կուսակցության անդամ Կարեն Վարդանյանը:Նրա խոսքով, Արշակ Սադոյանի գլխավորությամբ ԱԴԱ որոշել է երիտասարդական հասարակական ակումբ կազմակերպել, որի անդամները գործնականում կսովորեն պատրաստ լինել քաղաքական գործընթացներին: «Հնարավոր է` ցուցակ լինի, եւ երիտասարդները մասնակցեն Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին. այդպիսով, երիտասարդ սերունդը հնարավորություն կունենա գործնականում կիրառել իր գիտելիքները»,- հայտնել է Կարեն Վարդանյանը: Կարեն Վարդանյանը կուսակցության շանսերը բարձր է գնահատել, քանի որ, իր կարծիքով, իրենց օգտին քվեարկելու են ոչ միայն երիտասարդները, այլեւ ավագ սերնդի մարդիկ: Եթե ամեն ինչ լավ կազմակերպվի, նրանք հեշտությամբ կհաղթահարեն 7% սահմանը, գտնում է նա: ԱԴԱ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն իր հերթին հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու գործընթացը փողի հետ չէ կապված: «Կուսակցության միջոցները թույլ չեն տալիս ծածկել նախընտրական քարոզարշավի ֆինանսական ծախսերը, եւ մենք որոշեցինք համատեղ միջոցներ օգտագործել, որպեսզի լուծենք այդ հարցը»,- հայտնել է ԱԴԱ նախագահը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |