«Մասդար»-ն առաջին ներդրումային ծրագիրն է սկսում ՀՀ վերականգնվող էներգիայի ոլորտում 9 հունիսի 2021 - 18:40 AMT PanARMENIAN.Net - «Մասդար» ընկերությունը սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում, որն առաջիկայում կմեկնարկի «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության ներկայացուցիչներ Մոհամեդ ալ Շեհիին և Վիպուլ Գոյալին: Վերականգնողական էներգիայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Աբու Դաբիում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Մասդար» ընկերության միջև 2019 թվականին ստորագրվել էր համատեղ զարգացման մասին համաձայնագիր՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծեր իրականացնելու վերաբերյալ: «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություները կյանքի են կոչվում: «Ներդրումներ և փոխգործակցության նոր ծրագրեր ենք ակնկալում նաև մյուս՝ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լոգիստիկայի և այլ ոլորտներում: Մեր երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը: «Մասդարի» ներկայացուցիչները և հանդիպմանը մասնակցող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել նոր նախագծի ծավալների, իրականացման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |