Գրիգորյան. 5165 շարժումն իշխանության գալու դեպքում ստեղծելու է հայրենադրաձության նախարարություն

Գրիգորյան. 5165 շարժումն իշխանության գալու դեպքում ստեղծելու է հայրենադրաձության նախարարություն

PanARMENIAN.Net - 5165 շարժման անդամ, երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Չարենցավանում նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է, որ 5165 շարժումն իշխանության գալու դեպքում ստեղծելու է հայրենադարձության նախարարություն։

Ըստ նրա՝ այդ նախարարությունը պետք է իրականացնի ռազմավարական կարևորագույն ծրագիրը՝ հայրենադարձություն՝ ամբողջ հայությանը բերելով Հայաստան, դրա համար նպաստավոր պայմաններ, բնականավայրեր ստեղծելով, արտոնություններ տալով մեր հայրենակիցներին, գրում է Panorama.am-ը։

«Երբ երկիրը վտանգի մեջ է, ի՞նչ կապ ունի մշակույթի մարդ ես, թե՞ տնտեսագետ, հոգեբան: Սա բոլորիս հայրենիքն է, այսօր Հայաստանի գոյությունն է վտանգված: Ոչ թե ապագան, այլ գոյությունն է վտանգված»,-ասել է նա։

Գրիգորյանը նշել է, որ իրենց ծրագիրը նվիրված է ազգային ինքնության պահպանմանը, ազգային հզոր պետություն ստեղծելուն: Նա նշել է, որ ազգային ինքնության ամենակարևոր բաղադրիչը, հենքը դա ազգային մշակույթն է: «Այսօր բոլորս պարտավոր ենք և իբրև պետություն մտածելու ինքնության պահպանման մասին, պարտավոր ենք մեր ազգային մշակութային ժառանագության մասին մտածել, այն, ինչ տարիներ շարունակ երկրորդական տեղում է եղել»,- ասել է երգիչը:

Գրիգորյանի խոսքով, իրավունք չունենք չմտածելու մեր մշակութային ժառանգության մասին: «Դարերի խորքից եկած մեր մշակույթը մեզ պահել է մեր տեսակի մեջ․․․Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, եկեղեցու, մեր ինքնության հանդեպ, մեր ավանդույթների, արժեքների հանդեպ: Այսօր ամենուր, ամեն տեղ ոտնահարվում են մեր արժեքները»,- ասել է շարժման անդամը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---