Ասկերանում կառուցվող բազմաբնակարանները շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ

Ասկերանում կառուցվող բազմաբնակարանները շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Արցախի Ասկերանի շրջանի Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեում շարունակվում են թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները։ Շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2021-ի վերջ։

Նոր կառուցվող թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 38 բնակարանանոց, որից 8-ը` 3 և 4 սենյականոց, իսկ 15 բնակարանանոց երկու շենքը՝ 1, 2, 3, 4 սենյականոց։

Ներկա դրությամբ իրականացվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները, տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

Բազմաբնակարան շենքերը կառուցվում են Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունը իրականացնում է «Էլնարտի» և «Գարանդ Ստրոյ» ՍՊ ընկերությունները։

Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---