Բագրատյանը ներկայացրել է «Ազատություն» կուսակցության տնտեսական ծրագիրը

Բագրատյանը ներկայացրել է «Ազատություն» կուսակցության տնտեսական ծրագիրը

PanARMENIAN.Net - Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «Ազատություն» կուսակցության տնտեսական ծրագիրը, որով նախատեսվում է ՀՆԱ-ն հասցնել 25 մլրդ դոլարի, իսկ տարեկան տնտեսական աճը՝ 10-11%-ի։ Նա նշել է, որ բարեփոխումների համար կպահանջի 10 մլրդ դոլար։

Բագրատյանն ասել է, որ հարկավոր է բարելավել ներդրումային հնարավորությունները, սուվերեն հիմնադրամ ստեղծել, ձևավորել պրոֆեսիոնալ բանակ և պարեզնել հարկային համակարգը։

«Պետք է այնպես անել, որ բորսային հիմնադրամում մենաշնորհ չլինի, հարկավոր է հրաժարվել ԱԱՀ-ից»,-ասել է նա։

Ըստ Բագրտյանի` աշխատավարձը պետք է առաջանցիկ աճի գնաճի համեմատ։ Ըստ նրա, կարող է 5 տոկոսանոց գնաճ լինել, բայց այդ դեպքում, աշխատավարձը պետք է բարձրանա 10 տոկոսով։

Նա հավելել է, որ ըստ առաջարկվող մոդելի` մի քանի տարում հնարավոր կլինի նվազագույն աշխատավարձը հասցնել 100-120,000 դրամի։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---