Նոբել Առուստամյանին հավատարմագրել են Եվրո-2020-ին10 հունիսի 2021 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանաբնակ սպորտային մեկնաբան և «Մատչ ՏՎ»-ի լրագրող Նոբել Առուստամյանին հավատարմագրել են Ադրբեջանում՝ Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար։ Այդ մասին հայտնել է «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին։ Հունիսի 8-ին լրագրող Վասիլի Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն մերժել է Առուստամյանի հավատարմագրումը վերջինիս ազգային պատկանելության պատճառով։ Ընդ որում, նա զրկվել էր ոչ միայն Բաքվում կայանալիք հանդիպումները լուսաբանելու հնարավորությունից, այլև մյուս երկրներում ու քաղաքներում կայանալիք խաղերը։ ՌԴ ԱԳՆ, «ՄԱՏՉ ՏՎ»-ի և ՈւԵՖԱ-ի միջամտությունից հետո լրագրողը ստացել է իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու հնարավորություն։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շնորհակալություն է հայտնել ՈւԵՖԱ-ին աջակցության համար։ «Գերազանց է։ ՈւԵՖԱ-ին շնորհակալություն։ Շարունակում ենք աշխատել»,-գրել է նա։ Եվրո-2020-ի հանդիպումներն անցկացվելու են հունիսի 11-ից հուլիսի 11-ը աշխարհի մի քանի երկրներում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |