Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի երիտասարդությանը տոլերանտության եւ համբերության են ուսուցում

PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ British Council հայկական բաժինը, «Ապագան քեզ է պատկանում» հասարակական կազմակերպությունը եւ LoFT (Leap of Faith Together) ծրագրի հայկական թիմն անցկացնում են «Եկե'ք միասին ապրենք» ծրագիրը: Այսօր Երեւանում կայացել է «Ճանաչում ենք մեզ» ծրագրի հայկական մասի շնորհանդեսը:



Ծրագրին մասնակցում են 5 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուելսի եւ Իսրայելի ուսանողներ: Յուրաքանչյուր երկրից ընտրվել են 8 մասնակիցներ, որոնք 2008է. հոկտեմբերին եւ 2009թ. փետրվարին զանազան երիտասարդական, սոցիալական եւ հասարակական ծրագրեր են մշակել ու անցկացրել:



Հայաստանում անցկացվող «Ճանաչում ենք մեզ» ծրագիրը սեփական երկրի պատմության, մշակույթի, ավանդույթների ուսումնասիրման միջոցով ինքնաճանաչման հնարավորություն է տալիս: Ծրագրի հիմնական նպատակը երիտասադրության շրջանում տոլերանտությունն ու համբերությունը զարգացնելն են:



«Ճանաչում ենք մեզ» ծրագրի շրջանակներում Երեւանի տարբեր թանգարաններում ուսանողների համար Հայաստանի մարզերի մասին երկօրյա դասընթացներ են անցկացվել: Դասընթացները վարել են LoFT թիմի անդամները:



«Եկե'ք միասին ապրենք» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նախագծին մասնակցող 5 երկրների այցելություններ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---