Freedom House-ը մտահոգված է նախընտրական շրջանում ատելություն խոսքի տարածմամբ

Freedom House-ը մտահոգված է նախընտրական շրջանում ատելություն խոսքի տարածմամբ

PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Freedom House-ի բնորոշմամբ՝ սա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին կոչ է անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։

«Ընտրություններն ինքնին ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ մաս են և պետք է ուղղված լինեն երկրում համերաշխության վերականգնման ու իրավունքի գերակայության հաստատմանը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:

 Ուշագրավ
«Հարատև խաղաղություն հաստատենք։ Վերականգնենք մեր արժանապատվությունը»,-ասվում է ուղերձում
«Ելքը միակն է՝ ձեր ձայնը տվեք Հայ ազգային կոնգրեսին»,-ասել է նա