Սանասարյանը՝ Փաշինյանին․ Արի եթեր՝ թող ժողովուրդը տեսնի՝ ով է շեղվել հեղափոխական օրակարգից

Սանասարյանը՝ Փաշինյանին․ Արի եթեր՝  թող ժողովուրդը տեսնի՝ ով է շեղվել հեղափոխական օրակարգից

PanARMENIAN.Net - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը բանավեճի է հրավիրում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ որ ժողովուրդը տեսնի, թե ով է շեղվել հեղափոխական օրակարգից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Տարբեր լրատվամիջոցներից բանավեճերի առաջարկ ենք ստանում. ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար: Մնացածից շատերին հարգելով հանդերձ՝ բանավեճ չունեմ մեծ հաշվով:

Նիկոլ Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո կանեք, չեն գալիս հետդ բանավեճի, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» հեղափոխական շարժումներից ով է շեղվել հեղափոխական օրակարգից:

Սպասում եմ»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը ևս բանավեճի է հրավիրել վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նա նշել է, որ դա պետք է լինի բանավեճ ներկայի և ապագայի մասին։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---