Տեր-Պետրոսյան․ 2018-ին Փաշինյանին ասել եմ` փաստաթղթով ֆիքսի ԼՂ այն ժառանգությունը, որ ստացել է Սարգսյանից

Տեր-Պետրոսյան․ 2018-ին Փաշինյանին ասել եմ` փաստաթղթով ֆիքսի ԼՂ այն ժառանգությունը, որ ստացել է Սարգսյանից

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով 2018-ին իր և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ասել է, որ իրեն միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը։

«Ես գնացել եմ նրան մեկ բան ասելու, որ նրա առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որը ստացել է (ՀՀ երրորդ նախագահ,- խմբ․) Սերժ Սարգսյանից, փաստաթղթով»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե այդ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանն ասել է, որ հողերը պետք է տա՝ առաջին նախագահը նշել է․ «Պետք է Նիկոլ Փաշինյանին ասեք, որ ցույց տա այդ ասածի ձայնագրությունը։ Ես իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա»։

«Ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը։ Ես գնացել եմ նրան մեկ բան ասելու, որ նրա առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որը ստացել է Սերժ Սարգսյանից փաստաթղթով։ Հարցնում է՝ ի՞նչ փաստաթուղթ։ Ասել եմ՝ նամակ գրի ԱԳ նախարարին, պահանջիր երկու օրվա ընթացքում ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակն ապրիլի 18-ի դրությամբ։

Ասացի, որ պետք է ունենա, թե ինչպիսի ժառանգություն է ստացել։ Դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը։ Ուրիշ խոսակցություն չի եղել»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---