«Դոլմամայի» շենքը հանվել է հանրային գերակա շահ համարվող շենքերի ցանկից10 հունիսի 2021 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ ընկած հատվածը, այդ թվում՝ «Դոլմամա» ռեստորանիի շենքը հանվել է հանրային գերակա շահ համարվող շենքերի ցուցակից։ Գործադիրը նման որոշում է կայացրել՝ փոփոխության ենթարկելով «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման նախագիծը։ Խոսքը Պուշկինի 4, Պուշկինի 8, Պուշկինի 10-1-ը և 6ա հասցեների մասին է։ Որոշումը կայացվել է սեփականության իրավունքի պաշտպանություն ապահովելու, պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ մի քանի շենքեր ճանաչվել են մշակութային արժեք ներկայացնող։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ սեփականատերերի համար հնարավորություն կստեղծվի այդ մշակութային արժեք հանդիսացող շենքերի պահպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններ իրականացնել: Ավելի վաղ նախատեսվում էր Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |