Հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ

Հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ

PanARMENIAN.Net - Կենսաթոշակը հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու նպաստառուներն, ովքեր կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ:

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020-ի հունիսի 18-ի oրենքի կիրարկումն ապահովելն է:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով բանկերի միջոցով վճարվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով, որի պայմանագրի օրինակելի ձևը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ։

Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարելու համար պայմանագրի օրինակելի ձև որևէ իրավական ակտվ սահմանված չէ։ Ըստ այդ, սահմանվում է լիազոր մարմնի և Ազգային օպերատորի միջև կնքվող` կենսաթոշակներն Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը, որում կարգավորվում են՝ պայմանագրում կիրառվող հասկացությունները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի գինը (կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով)։

Կենսաթոշակներն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ առաջարկվում է սահմանել մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է պատշաճ իրազեկում իրականացնել. «Իրազեկման աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի մարդիկ հասկանան հստակ, թե ինչ են ստանում այս գործընթացում, ինչ գործողություններ իրենք պետք է անեն և ինչ հարմարավետություն է սա ապահովում նաև իրենց համար՝ հերթերում չլինելու, ինչ-որ տեղ չգնալու: Ես կարծում եմ, որ մենք դեռևս հեռավոր գյուղերի մասին հաջորդ փուլում ենք մտածելու: Սկսում ենք մեծ քաղաքաներից, հետո՝ մի քիչ ավելի մեծ գյուղերից, որից հետո նոր արդեն կանցնենք հեռավոր գյուղերին»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---