Մինչեւ 2009թ. ավարտը լույս կտեսնի «Հայաստանի հարակից երկրների պատմությունը» գիրքը

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիուտի նախաձեռնությամբ մինչեւ 2009թ. ավարտը լույս կտեսնի «Հայաստանի հարեւան երկրների պատմությունը» քառհատորյակը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, նախաձեռնությունը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ գրքի շուրջ աշխատանքներն ընթանում են սկսած 2007թ.-ից:



«Ցանկանում եմ հատկապես նշել, որ Հայաստանում նման գիրք դեռեւս չի գրվել: «Հայաստանի հարակից երկրների պատմության» մեջ ներկայացվելու է Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արաբական աշխարհի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը»,- նշել է Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, գրքում հատկապես ընդգծված է հայկական համայնքի դերը այդ երկրների զարգացման գործում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---