S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»![]() 11 հունիսի 2021 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը: Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ: Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը պայմանավորված է 2021թ. Հայաստանում մակրոտնտեսական և բանկային միջավայրի որոշակի կայունացմամբ: S&P-ի գնահատմամբ` Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2021թ. կգրանցի աճ 2.5%-ով, իսկ 2022-2023թթ.` 4.5%-ով: S&P-ի կարծիքով` Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` հաշվի առնելով վերականգնվող մակրոտնտեսական միջավայրը և բանկի ապրանքանիշի ճանաչելիությունը տեղական շուկայում, պրոֆեսիոնալ ղեկավարների թիմը, թվայնացման ռազմավարությունը և կորպորատիվ կառավարումը: Կայուն հեռանկարն արտացոլում է S&P-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի բավարար իրացվելիությունը, ռիսկերի խելամիտ կառավարումը և վստահելի ապրանքանիշը հնարավորություն կտան նրան դիմակայելու ապագա հնարավոր մարտահրավերներին: ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |