Քոչարյան․ 2008-ից հետո իշխանության հետ որևէ կերպ չեմ առնչվել

Քոչարյան․ 2008-ից հետո իշխանության հետ որևէ կերպ չեմ առնչվել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը Եղվարդում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ 2008-ից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չի ունեցել, նունիսկ շփում չի ունեցել։

«Երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ էլ բարեկամների կողմից լկտի պահվածքի ինչ–որ դեպքի մասին»,- ասել է Քոչարյանը։

Դիտարկմանը, թե ասում են՝ նախկինները որ գան, սկսելու են թիկնազորով շրջել, ժողովրդին անտեսել, Քոչարյանն ասել է, որ իրենք բացառում են նման դրսևորումները։

«Սա մարդկանց շատ հուզող հարց է։ Եթե այդ ամենը չլիներ, հավանաբար, 2018-ի իրադարձությունները չէին լինի։ Բայց 2008թ․ հետո ես շփումներ չեմ ունեցել իշխանության հետ, քանի որ շատ բաների հետ համաձայն չէի։ Բացառվում է` նման կարգի դրսևորումներ թույլ տանք»,- ասել է նա։

Քոչարյանը նաև ուշադրությունը հրավիրել է այսօրվա նմանատիպ դրսևորումների վրա՝ ասելով, որ նախկիններին «բոբո» են սարքում և ամբողջ նախկին ժամանակահատվածը փորձում իր հետ կապել։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---