Ոստիկանություն. Խլղաթյանը ձերբակալվել է ընտրակաշառք փոխանցելուց հետո11 հունիսի 2021 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գումարը փոխանցելուց հետո։ Այդ մասին տեղեկացնում է ոստիկանությունը։ Նշվում է, որ հունիսի 10-ին ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, թե ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիրի նախկին քաղաքապետը, որն ընդգրկված է նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստվում է 9 միլիոն դրամ փոխանցել Ջանֆիդա գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու: «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդա գյուղի բնակիչը բռնվել են 9 միլիոն դրամ ընտրակաշառքի գումարը փոխանցելու պահին ու բերման ենթարկվել բաժին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հարուցված քրեական գործի շրջանակում նրանք ձերբակալվել են։ Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք տան բակ են նետել իրենց ձեռքի պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ: Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ավելի վաղ Ռուբեն Խլղաթյանի փաստաբան Գայանե Պապոյանը տեղեկացրել էր, որ ձերբակալության իրավաչափության վերաբերյալ բողոք է ներկայացվել դատարան և հայտարարել էր, որ «ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ»։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |