Մարուքյան. Ոչ մի ուժ 51% ձայն պետք է չունենա, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի

Մարուքյան. Ոչ մի ուժ 51% ձայն պետք է չունենա, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստանն» ուզում է հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի։ Այդ մասին Երևանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ եթե մի ուժը 51% ստանում է, այդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել իր օպոնենտներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս։

«Այդ ոչնչացնելու պրոցեսները տեսանք վերջին երեք տարիների ընթացքում։ Որևէ ուժ դրանով ոչ մի լավ բան չբերեց երկրին»,-ասել է Մարուքյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ակնկալում է ստանալ ժողովրդի 60% քվեն, Մարուքյանը պնդել է, որ նման բան չի կարող լինել.

«Ոչ մի 60 % չի հավաքելու, ոչ ինքը, ոչ էլ որևէ մեկը: Առաջին բանը, որ «Լուսավոր Հայաստանն» ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի։ Շատ կարևոր է, որ մտածող, ժողովրդի համար անհանգիստ, համերաշխություն բերող ուժեր մտնեն խորհրդարան՝ ԼՀԿ-ի գլխավորությամբ, և մենք պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում»,-ասել է նա։

Նա սել է, որ քաղաքական ուժերը որքան հայհոյում են իրար, այնքան ԼՀԿ-ի օրակարգն ավելի արդիական և կարևոր է դառնում։

«Գյուղերում բնակիչները մեզ ասում են՝ ո՞նց կարող են նախկին և գործող ղեկավարները նման բառապաշար օգտագործել: Մարդիկ զզված են այս վիճակից, մարդիկ ուզում են այս աղմուկին վերջ դնել և երկիրը ոտքի կանգնեցնել, շատ փոքր խումբ կա, որ վրեժի ծարավ է, բայց նրանք մեր ժողովրդի որոշման վրա չեն կարող ազդել»,-ասել է Մարուքյանը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---