Gallup․ «Հայաստան» դաշինքը 0․3%-ով առաջ է անցել Փաշինյանի ՔՊ-ից11 հունիսի 2021 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ ընկերությունը հրապարակել է վերջին հարցման արդյունքները, որոնք համաձայն «Հայաստան» դաշինքը 0․3 տոկոսով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»։ Հարցին` եթե ընտրությունները տեղի ունենային այս պահին, որ ուժի օգտին կքվեարկեիք, 24.1 տոկոսը նշել է «Հայաստան» դաշինքը, 23.8 տոկոսը` «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Նախորդ շաբաթվա հարցումների համեմատ «Հայաստան» դաշինքի ցուցանիշն աճել է 3.5 տոկոսով, և այն բարձրացել է առաջին տեղը, իսկ «Քաղաքացիական պայմանագրինը»` 1.4 տոկոսով»,- ասել է «Էմ Փի ՋԻ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Երրորդ տեղում «Պատիվ ունեմ» դաշինքն է` 7.4 տոկոսով, չորրորդը` ԲՀԿ–ն` 3.7 տոկոսով, 5-րդը` ԼՀԿ–ն` 3.1 տոկոսով։ Հաջորդը Շիրինյան-Բաբաջանյան դաշինքն է 2.5 տոկոսով, հետո «Հանրապետություն» կուսակցությունը` 2.3 տոկոսով, Ազգային դեմոկրատական բևեռը` 0.8 տոկոսով, ՀԱԿ-ը` 0.8 տոկոսով, «Հայոց հայրենիք» կուսակցությունը` 0.7%, «5165» շարժումը` 0.7%, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը` 0.5%, Արդար Հայաստանը` 0.4%, Ինքնիշխան Հայաստանը` 0.3%, քաղաքացու որոշումը` 0.2%։ Մնացած 10 քաղաքական ուժը միասին ստացել են հարցվածների ձայների 1.1 տոկոսը։ Հանրության կողմից ամենաբարձր գնահատականի արժանացել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը (3․8 բալ)։ Մյուսները 5 բալանոց համակարգում չեն հաղթահարել անգամ 50 տոկոսի շեմը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.5 բալ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` 2.3-ական բալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 2.1 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը` 1.8-ական բալ, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր– Պետրոսյանը` 1.6 բալ և ամենացածր գնահատականը` 1.5 բալ, ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։ Հարցվածների 9.2 տոկոսը հարցին պատասխանել է «ոչ մեկին», 8.9 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 9.9-ը՝ հրաժարվել է։ ՔՊ-ն գյուղերում ստացել է հարցվածների ձայների մոտ 33 տոկոսը, մարզային քաղաքներում` 24.1, Երևանում` 16.2 տոկոսը։ «Հայաստան» դաշինքը, հակառակը` Երևանում ստացել է հարցվածների 27.5 տոկոս ձայները, մարզային քաղաքներում` 25.9, գյուղերում` 18.3։ «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշը ևս բարձր է Երևանում` 9.3 տոկոս, մարզային քաղաքներում` 7.9, իսկ գյուղերում` չափազանց ցածր։ Հարցումների արդյունքների համաձայն` ներկա պահին ԱԺ անցնելու շանս ունեն առաջատար 5 քաղաքական ուժերը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |