Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կա

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կա

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել։

Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

2020-ի մայիսի 6-ին նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյան նոր քննության:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---