Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի անձնական գրառումները դարձել են հանրության սեփականությունը14 մարտի 2009 - 20:16 AMT PanARMENIAN.Net - 2008թ. վերջին հրապարակվեց երիտթուրքերի կառավարության ներքին գործերի նախարար Մեհմետ Թալեաթ Փաշայի «Սեւ գիրքը»` նրա գրառումների տետրը, որն իր անունը ստացել է կազմի սեւ գույնի պատճառով: Դա Հայոց ցեղասպանության մասին ամենակարեւոր փաստաթղթերից մեկն է, որում ներկայացված են հայերի զանգվածային ոչնչացման մանրամասները, որոնք գաղտնի են մնացել թուրքական արխիվներում եւ այդ իսկ պատճառով անհասանելի են: Ներքին գործերի նախարարի գրառումների համաձայն, Օսմանյան կայսրությունում հայերը սրի են քաշվել 29 վիլայեթներում:Թալեաթ փաշան Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյա էր եւ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, եւ կարելի է ենթադրել, որ նրա գրություններում ներկայացված տվյալներն ու արտահայտություններն այն ժամանակ արտացոլում էին Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական դիրքորոշումը, հաղորդում է Armenian Reporter-ը: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել էր երիտթուրքերի կառավարության կողմից: Հայ բնակչության ոչնչացման գործում գլխավոր դերը խաղում էին ներքին գործերի նախարար Թալեաթը, ռազմական նախարար Էնվերը եւ Ջեմալ փաշան: Զանազան գնահատականներով 1915-1923թթ. սպանվել է ավելի քան մեկուկես միլիոն հայ, կես միլիոնը ցրվել են աշխարհով մեկ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |