Հունաստանը թույլատրել է «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների մուտքը

Հունաստանը թույլատրել է «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների մուտքը

PanARMENIAN.Net - Հունաստանի Պատվաստումների ազգային կոմիտեն թույլատրել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր։ Այդ մասին հայտնել է կոմիտեի անդամ, Աթենքի ազգային համալսարանի մանկական վարակիչ հիվանդությունների գծով պրոֆեսոր Վանա Պապաևանգելուն։

Նա հայտնել է, որ կոմիտեի նիստում քննարկվել է նախորդ զբոսաշրջային սեզոնի փորձն ու թարմացվել են համապատասխան սանիտարական ընթացակարգերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, զբոսաշրջիկների մուտքը երկիր թույլատրվում է, եթե 6 տարեկանից բարձր բոլոր զբոսաշրջիկները բացասական ՊՇՌ թեստ ունեն, որն արվել է Հունաստան ժամանելուց 72 ժամ առաջ, կամ պատվաստման հավաստագիր, կամ կորոնավիրուսով հիվանդանալու և ապաքինված լինելու մասին տեղեկանք։

«Ազգային կոմիտեի հետ մենք ներկայացրել ենք նաև այն պատվաստանյութերը, որոնցով, ЕМА հավանությունը ստացածաների բացի, պատվաստված լինելը անհրաժեշտ է երկիր մուտք գործելու համար։ Մասնավորապես՝ մենք հաստատել ենք Novavax, Sinovac/BioNTech, «Սպուտնիկ V», Sinopharm և Cansino Biologics պատվաստանյութերը»,-ասել է Պապաևանգելուն։

Հունաստանը մայիսի 14-ից բացել է սահմանները զբոսաշրջիկների համար՝ չեղարկելով կարանտինը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---