ՀՀ-ում կորոնավիրուսի 88 նոր դեպք կա և 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 88 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,643-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4482 դեպք կա, այլ պատճառով՝ 1093։

Ապաքինվել է ևս 120 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 215,118 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 2950-ի:

Հունիսի 11-ին կատարվել է 3542 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,122,295 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---