Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը ընտրություններին իր աջակցությունն է հայտնում ՀՀԿ-ին

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը ընտրություններին իր աջակցությունն է հայտնում ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը գալիք ընտրություններին իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, տեղեկացնում է «Պատիվ ունեմ» դաշինքը։

ՀՀԿ-ն մասնակցում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում «Հայրենիք» կուսակցության հետ միասին։

«Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել մեր անդամ կուսակցությանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։

Հայաստանը տարածաշրջանում մեզ համար հուսալի գործընկեր է, և մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Եվրամիության միջև ավելի սերտ հարաբերությունների օգտին:

Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ և բացառել բոլոր հնարավոր անօրինությունները, պետական աշխատողների վրա ճնշումները և պետական ռեսուրսների չարաշահումը:

Մենք խրախուսում ենք բոլոր ներգրավված ուժերին գործընթացին ցուցաբերել կառուցողական մոտեցում և պահպանել ժողովրդավարությունը»,-ասվում է ԵԺԿ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ վերջին ամիսներին Հայաստանը շատ ցավոտ և դժվար ժամանակներ է ապրել:

«Հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ի վիճակի է իր ներդրումն ունենալ երկրում և տարածաշրջանում անվտանգության վերականգնման գործում և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ` ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:

Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների ընթացքին և շարունակելու ենք մշտապես կապի մեջ լինել մեր անդամ կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ»,- նշված է Եվրոպական Ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---