Բաքուն արդեն ՌԴ 3-րդ լրագրողին չի հավատարմագրում Եվրո-2020-ին՝ Արցախ այցի պատճառով

Բաքուն արդեն ՌԴ 3-րդ լրագրողին չի հավատարմագրում Եվրո-2020-ին՝ Արցախ այցի պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Ռուսաստանից արդեն 3-րդ լրագրողին չի հավատարմագրում Բաքվում կայանալիք Եվրո-2020-ի ֆուտբոլային հանդիպումները լուսաբանելու համար՝ Արցախ այցելության պատճառով։ Նրանցից է նաև Կոնստանտին Գենիչը, որն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ հիասթափված է Բաքվից և հուսով է, որ իր հարցը կլուծվի և նա կստանա հավատարմագրում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ սպորտային մեկնաբան և «Մատչ ՏՎ»-ի լրագրող Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել Ադրբեջանում՝ Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար, սակայն, ավելի ուշ հարցը լուծվեց ՈւԵՖԱ-ի և ՌԴ ԱԳՆ միջամտությամբ։

Լրագրողը պատմել է, որ սկզբից նրան հավատարմագրել էին։

«Սակայն, հավանաբար, Նոբելի հետ կապված պատմությունն այնքան է նրանց վրա ազդել, որ ևս մեկ անգամ զննելով «Մատչ ՏՎ»-ի լրագրողների ցանկը, նրանք հիշել են, որ 2009-ին ես ևս այցելել եմ Ղարաբաղ և մասնակցել եմ այնտեղ ԱՊՀ երկրների և Բալթիայի ֆուտբոլային մրցաշարին։ Այսօր զանգահարեցին Ադրբեջանից։ «2009-ին դուք եղել եք Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք, որ օրենք եք խախտել»։ Ես ասացի, որ չեմ մեկնաբանում։ 5 րոպե անց ինձ նամակ եկավ ՈւԵՖԱ-ից, որ ես ստուգում չեմ անցել և չեմ հավատարմագրվում Եվրո-2020-ին»,-գրել է Գենիչը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նմանատիպ խնդիրների է բախվել նաև ռուսաստանցի մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին։ Չնայած նա ստացել է հավատարմագրում, սակայն, նրան թույլ չեն տվել հատել Ադրբեջանի սահմանը և հետադարձ չվերթով ուղարկել են հետ՝ Ռուսաստան։ Նրա անձնագրում ՀՀ այցելության կնքի է եղել։ Բացի այդ, Մոսակովսկին ևս ժամանակին մասնակցել է Լեռնային Ղարաբաղում կայացած ֆուտբոլային մրցաշարին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---