Քոչարյան․ Փողն ամենազգույշ «կենդանին» է՝ անկանխատեսելիությունից փախչում է

Քոչարյան․ Փողն ամենազգույշ «կենդանին» է՝ անկանխատեսելիությունից փախչում է

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող թռիչքաձև աճ ունենալ առանց մեծածավալ ներդրումների։

«Իսկ ո՞վ է ներդրումներ անում այնտեղ, որտեղ բոլորն իրար ատում են: Փողն ամենազգույշ «կենդանին» է: Որտեղ լարվածություն կա, որտեղ կանխատեսելիություն չկա, այդտեղից փախնում է: Այս երկրում օրական մի բան փոխվում է՝ մի բան են ասում, օրվա կեսին մեկ այլ բան են ասում, երեկոյան՝ մի ուրիշ բան»,- ասել է նա՝ հավելելով, որ գալիս են այդ վիճակը փոխելու։

Քոչարյանն ասել է, թե հիմա բոլորն ասֆալտից են խոսում:

«Փաստորեն այստեղ 2003-ի ասֆալտն է։ Երբ գալիս էինք, տպավորություն էր, որ 15 տարում բան չի փոխվել։ Այն ժամանակ ամբողջ երկիրը ասֆալտով փակել էինք»,- ասել է նա։

Խոսելով անվտանգությունից՝ Քոչարյանն ասել է, որ բանակ չունեցող երկիրը չի կարող հարևաններից մշտական վախի մեջ չապրել, իսկ այս իշխանությունն այս վիճակում բանակի ծախսերը կրճատում է։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---