Մեթյու Բրայզան հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մայիսի 7-ին կհանդիպեն Պրահայում

PanARMENIAN.Net - «Գտնում եմ, որ անցած տարվա նոյեմբերին եւ հունվարին Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ անցկացված հանդիպումներից հետո, առաջընթացը կա», - ասել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, առայժմ որոշակի տարաձայնություններ կան նոր առաջարկությունների առնչությամբ: «Կողմերն այդ հարցերի վերաբերյալ միեւնույն հայտարարի չեն կարողացել գալ, սակայն առաջընթաց, այնուամենայնիվ, կա», - ասել է ամերիկացի դիվանագետը:



Բրայզան ընդգծել է, որ համանախագահներն աշխատում են, եւ արդեն սկզբունքային պայմանավորվածություն է ձեռքբերվել Ալիեւի եւ Սարգսյանի նոր հանդիպման շուրջ: «Վերջինս տեղի կունենա Պրահայում մայիսի 7-ին «Արեւելյան գործընկերության» շուրջ Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ», - նշել է նա, ընդգծելով, որ այդ հանդիպումները մեծ գործնական նշանակություն ունեն, հաղորդում է TrendNews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---