Վրաստանի փոխվարչապետ․ 2-3 ամիս աշխատել ենք ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար

Վրաստանի փոխվարչապետ․ 2-3 ամիս աշխատել ենք ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար

PanARMENIAN.Net - Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, անդրադառնալով 15 հայ գերու վերադարձին ականապատման քարտեզի դիմաց, հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները 2-3 ամիս շարունակ աշխատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար, տեղեկացնում է «Ալիք մեդիան»։

«Վերջին 2-3 ամսվա ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, որոնք շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է ընդառաջ քայլեր անել` տարածաշրջանում երկկողմ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», - ասել է Զալկալիանին:

Վրաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձը հիմք կհանդիսանա ինչպես մարդասիրական, այնպես էլ այլ կարևոր հարցերի լուծման նոր ձևաչափ ստեղծելու համար:

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորի՝ ԼՂ Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ: Գործընթացին ներգրավված է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---