ՀՀ-ում կորոնավիրուսի 41 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 41 նոր դեպք կա  և 4 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,723-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4488 դեպք կա, այլ պատճառով՝ 1093։

Ապաքինվել է ևս 33 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 215,228 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 2913-ի:

Հունիսի 13-ին կատարվել է 2353 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,127,455 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---