Սերժ Սարգսյան. Անկլավների հարց երբևէ չի քննարկվել

Սերժ Սարգսյան. Անկլավների հարց երբևէ չի քննարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների հետ Արաբկիրի շրջանում քարոզարշավի ժամանակ անդրառանալով անկալվների հարցին, հայտարարել է, որ այդ հարց երբևէ չի քննարկվել՝ ոչ իր պաշտոնավարման, ոչ էլ մյուս երկու նախագահի օրոք։

«Քանի որ ես 2 նախկին նախագահների ժամանակ էլ այնպիսի պաշտոններ եմ զբաղեցրել, որը թույլ էր տալիս բավարար ինֆորմացիա ունենալ, հավաստիացնում եմ, որ նման հարց Հայաստանի որևէ իշխանություն ընդհանրապես չի քննարկել»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե անկլավները հանձնելու մասին նախկինում խոսք է եղել, թող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղը ցույց տա։

«Թող հիմա ցույց տա՝ ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների մասին։ Մի անգամ գոնե մի փաստաթուղթ պե՞տք է ցույց տա, ուղղակի խոսում է․․․»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ անկլավների շուրջ բանակցություններ հիմա լինել չեն կարող։

Փաշինյանը Տավուշում բնակիչների հետ հանդիպմանն անդրադառնալով անկլավների հարցին ասել է, որ այդ թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում՝ 1999-ից սկսած։ Ըստ նրա՝բանակցությունների սեղանին դրված պահանջներ են եղել՝ Հայաստանի զինված ուժերը դուրս բերել «ադրբեջանական գրավյալ տարածքներից, ներառյալ Ղազախի շրջանը»։ Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---