Քաղավիացիան կասեցրել է Իրանում վայրէջք կատարծ «Բոինգի» շահագործողի վկայականը

Քաղավիացիան կասեցրել է Իրանում վայրէջք կատարծ «Բոինգի» շահագործողի վկայականը

PanARMENIAN.Net - Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է փետրվարի 19-ին և 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյուքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:

Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը», - ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Խոսքը 2021 թվականի փետրվարի 20-ին «ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության Boeing B737-300 տիպի օդանավի Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու մասին է։ Օդանավը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---